«Սյունիքում խուճապ չկա, հանգիստ վիճակ է։ Երկրապահ կամավորականներին տվել ենք թիվ 1 պատրաստականություն։ Պատրաստ սպասում ենք»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը (լուսանկարում)։
Մարզպետի հավաստմամբ՝ իրավիճակը թեժ է 2-րդ բանակային կորպուսի հատվածում։ «Հյուսիսային մասում է լարվածությունը, բայց ես չեմ կարող ոչ մի բան ասել, որովհետեւ կապ չկա այդ հատվածի հետ։ Ավելի լավ է զանգեք իրավասու մարմիններին»,-ասաց Պողոսյանը։
Սիսիանցիները մեզ հայտնեցին, որ կրակոցների ձայները լսում են։ «Չգիտեմ՝ ինչ տեխնիկայով են կրակում, կամ մերոնց թե թուրքերի կրակոցներն են, բայց պարզ՝ դմդմբեքը լսվում է»,-ասաց Սիսիան քաղաքի բնակիչ Ապետնակ Պողոսյանը։ Վերջինս նաեւ ասաց, որ քաղաքում կամավորականների ակտիվացում է նկատվում․ մարդիկ հավաքվել են ԵԿՄ-ի եւ զինկոմիսարիատի շենքերի մոտ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, նոյեմբերի 16-ի կեսօրին հարձակման է անցել հայկական դիրքերի ուղղությամբ՝ ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ