«Ռազմական գործողությունները թեեւ ունեն տեղային բնույթ, բայց մեծ հավանականություն կա, որ ծավալային առումով տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջանան։ Դաշնակիցներին կոչ եմ անում անմիջապես գործուն քայլեր ձեռնարկել՝ ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Իշխանական խմբակցության մեկ այլ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ համոզմունք հայտնեց, որ պատերազմական իրավիճակ պետք է հայտարարել։ Նա խոսեց նաեւ ՀՀ դաշնակիցների մասին․ «Մեր պետության «անվտանգության բարձիկները» երկուսն են՝ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը, եթե չեն աշխատում, ուրեմն պետք է հրաժարվենք։ Իրենք են ստանձնել պարտավորություն, թող մտածեն։ Թող ՌԴ նախագահը մտածի՝ իր ստորագրությունը հարգող կա՞ ի դեմս Ադրբեջանի։ Թող մտածեն՝ այդ «բարձիկի» դերո՞ւմ են, թե ծակած փուչիկ են»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ