Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որ հիմա մարտեր են ընթանում, մենք գնանք ճանապա՞րհ փակենք». Ագնեսա Խամոյան

Նոյեմբեր 16,2021 17:48

«Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանը գավառական շուստրիությամբ ինչ բանակցություն է վարում մեր գործընկերների հետ եւ նաեւ օպերատիվ կապով Ադրբեջանի հետ, ինչ խոստումներ է տալիս Ալիեւին, Էրդողանին, ինչ է խոսում Պուտինի հետ: Մենք կարող ենք միայն ենթադրել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Նա տպավորություն ունի, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի պատկերի կրկնություն:

Հարցին՝ ընդդիմությունը ի՞նչ քայլեր է անելու, թե՞ սպասելու է, որ տեսնի իշխանությունն ինչ է անում, այս երկրում ընդդիմությունը չի՞ կարողանում հարց լուծել, միայն հայտարարություննե՞ր է անում՝ Ագնեսա Խամոյանը պատասխանեց, որ այդ հարցադրումն ընդունելի կլիներ, եթե իրենց փոխարեն կանգնած լինեին իշխանության ներկայացուցիչները:

Լրագրողները հիշեցրին, որ Փաշինյանն էլ էր ընդդիմություն, բայց նա այլ գործիքակազմով եկավ իշխանության: Խամոյանն արձագանքեց. «Այս իրավիճակում դուք առաջարկում եք մենք գնանք ճանապա՞րհ փակենք: Երբ որ հիմա մարտեր են ընթանում, մենք գնանք ճանապա՞րհ փակենք: Այս պահի դրությամբ ես չեմ կարող հայտարարել մեր հետագա քայլերի ու գործողությունների մասին, որոնք բնականաբար լինելու են, բայց, մեղմ ասած, անադեկվատություն է գնալ որեւէ փողոց փակելը այս պայմաններում: Չենք պատրաստվում հիմա այս պայմաններում գնալ եւ փողոց փակել, երբ որ մեր սահմաններում մարտեր են ընթանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930