ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն կոչ է արել թուլացնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին:
«Կիսում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորը մտահոգությունը տարածաշրջանում, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի վերաբերյալ: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց ջանքերին և կոչ եմ անում կողմերին անհապաղ լիցքաթափել լարվածությունը և քայլեր ձեռնարկել ծառացած խնդիրները լուծելու համար»,- գրել է Լինդեն Twitter-ի իր էջում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Share deep concern of Minsk Group Co-Chairs regarding reported incidents in the region, including those along Armenia-Azerbaijan border. Express my full support for their efforts & call on sides to de-escalate immediately & take steps to resolve outstanding issues. #OSCE2021SWE
— Ann Linde (@AnnLinde) November 16, 2021