«Արմեն Գրիգորյանի՝ Հ1-ի տաղավարից բանավոր ՀԱՊԿ-ին դիմելը պաշտոնական գրություն չէ, թեեւ արդեն ՀԱՊԿ-ից արձագանքել են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Հիշեցենք, որ այսօր Հ1-ի եթերում անդրադառնալով ՊՆ-ի տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի արեւելյան սահմանագոտում մարտեր են ընթանում, ՀՀ Անվտանգությանը խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր. «Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք ՌԴ-ին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ գոյություն ունեցող 1997թ պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով, եւ համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտավորությունները իրականացնելու տրամաբանության շրջանակներում»:
Գեղամ Մանուկյանը նշեց. «Մի բան պետք է արձանագրել՝ այսօր ՀՀ-ում չկա իշխանություն, որը կարողանա կենտրոնաձիգ ձեւով արձագանքի այս ամենին»: Նրա խոսքով՝ այն, որ ՊՆ նախարարը արդեն մեկ տարուց ավելի չունի մամուլի քարտուղար, արդեն խոսուն փաստ է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ