«Ադրբեջանի գործողությունները մարտահրավեր են մեր իշխանությանն ու ժողովրդին, որը հայտարարել է խաղաղության օրակարգի մասին։ Խաղաղության օրակարգն ընդհանուր դաշտի մի ծայրն է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրետանու եւ զրահատեխնիկայի կիրառմանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Կարող է խաղաղության օրակարգի տիրույթից այլ տիրույթ տեղափոխվել, եթե մեզ ստիպեն։ Եթե շատ ստիպեն, խաղաղության օրակարգի տիրույթը կարող է դառնալ իրադարձությունների շղթա, որի հետեւանքով մենք կորդեգրենք այլ ռազմավարական նպատակ, որը կարող է լինել այդ պետության ոչնչացումն առհասարակ․․․այդ նպատակը բացառված չի, կարող ենք եւ դրան գնալ»,-հավելեց պատգամավորը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ