Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայների հավասարության հետևանքով որոշում չի ընդունվել, ուստի դիմումը համարվում է մերժված. ՍԴ-ն՝ մի շարք համայնքների ղեկավարների դիմումների հիման վրա ՏԻՄ օրենքի հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ

Նոյեմբեր 16,2021 17:06

2021 թվականի նոյեմբերի 16-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի, Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանի, Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի, Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի և Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանի դիմումների հիման վրա` 18.06.2020թ. խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի և 11.07.2020թ. խմբագրությամբ «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Նշված գործով ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի՝ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված։

Սահմանադրական դատարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930