Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Հակոբյան. «Հայաստանի արտգործնախարարության ուղեղը «կախած է»

Նոյեմբեր 16,2021 16:24

«Ինձ ապշեցնում է հայ քաղաքական մտքի անհասկանալի կեցվածքը»,- «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց  պատմության հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»-ի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ այս պահին, երբ Հայաստանի Հանրապետության ապագան է անորոշ դառնում, պատերազմում պարտությունից հետո շարունակում ենք անկում ապրել և չգիտենք, թե որտեղ է հատակը, որտեղ պետք է կանգնենք, հայ ժողովրդի մի մեծ հատվածի շարունակում է հետաքրքրել Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը. «Ինձ ապշեցնում է, երբ որ համահայկական կառույցները շարունակում են առաջնահերթություն տալ խնդիրների, որոնք այսօր Հայաստանի Հանրապետության օրակարգում չպետք է լինեին առաջնային: 5 տարի առաջ գուցե ճիշտ էր, որ այդպես լիներ: Մեր սփյուռքյան կազմակերպությունները, մեր լոբբիստական կազմակերպությունները ուղղակի պետք է թմբակահարեին, «ռմբակոծեին» դեսպանատները, կազմակերպությունները, լոբբիստական խմբերը: Եվ այդ ուղղությամբ ցավալիորեն չեմ տեսնում աշխատանք: Մենք ունենք ցանցային կառույցներ, և նրանց աշխատանքը այս պահին չի զգացվում, մենք չենք զգում: Տպավորություն ունեմ, որ Հայաստանը թողնվել է ճակատագրի հեգնանքին, և քամիները այս Հայաստանը, այս պարտված, ծնկի եկած Հայաստանը ոնց ուզում են այն ուղղությամբ էլ տանում են»:

Թաթուլ Հակոբյանն անդրադարձավ նաև արտաքին գործերի նախարարության աշխատանքին. «Մեր արտգործնախարարության ուղեղը ուղղակիորեն հանած է այս պահին: Մենք արտգործնախարարություն չունենք: Գիտե՞ք դա ինչի է նման, երբ որ քո առաջ դրված է համակարգիչ, բայց այդ համակարգիչը կախել է: Հիմա Հայաստանի արտգործնախարարության ուղեղը «կախած է»: Հեռացել են մեր լավագույն դիվանագետները, չկա համակարգվածություն, չի աշխատում Երևանի և դեսպանատների կապը: Մի այլանդակ, մի «բառդակ» վիճակ է, ներողություն եմ խնդրում այս բառի համար: Եվ սրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և իր աղետալի թիմը: Սա է ցավալի իրականությունը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930