Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարձակումը եղել է ՀՀ-ի սուվերեն տարածքի վրա, ուստի դիմում ենք ՌԴ-ին». Արմեն Գրիգորյան

Նոյեմբեր 16,2021 16:19

«Այսօր ժամը 13:00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Հայաստանի սահմանի արեւելյան ուղղությամբ եւ փորձել են սրել իրավիճակը ամբողջ սահմանի երկայնքով: Այս պահին դեռ շարունակվում են մարտական գործողությունները, եւ Պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու նպատակով»,-Հ1-ի եթերում անդրադառնալով ՊՆ-ի տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի արեւելյան սահմանագոտում մարտեր են ընթանում, ասաց ՀՀ Անվտանգությանը խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մայիսի 12-ից սկսած Հայաստանի սուվերեն տարածքում գտնվում են Ադրբեջանի զինված ուժերը եւ Հայաստանի սուվերեն տարածքի խախտումով են գտնվում, այսօրվա սրացումը կապված է նաեւ Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա եւ զինված ուժեր կիրառելու հետ, բայց նաեւ փորձել են օգտագործել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զինված ուժերը:

Այս համատեքստում մենք կարեւոր ենք համարում ընդգծել՝ քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք ՌԴ-ին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ գոյություն ունեցող 1997թ պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով, եւ համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտավորությունները իրականացնելու տրամաբանության շրջանակներում»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Լրագրողի հարցին՝ սա պարզապես բանավոր դիմո՞ւմ է, թե համապատասխան ընթացակարգ է գնում, Արմեն Գրիգորյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Սա բանավոր դիմում է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու: Մենք ուզում ենք հանրությանը եւ մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում: Մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, եւ հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու: Բազմիցս հնչել է, որ ՀՀ պետական սահմանը կարմիր գիծ է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930