«Ադրբեջանի իշխանությունը հերթական լկտի սադրանքն է իրականացնում ՀՀ-ի հանդեպ։ Մեր՝ որպես ժողովրդի ներկայացուցիչների համբերության բաժակը կարող է լցվել»,- ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրետանու եւ զրահատեխնիկայի կիրառմանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Նա նշեց․ «ՀԱՊԿ-ի կրավորական պահվածն անցնում է բոլոր ընդունելի սահմանները։ ՀԱՊԿ-ը պարտավոր է իր պարտականություններն իրականացնել, թեեւ սա չի նշանակում, թե մենք մեր հույսն ամբողջությամբ կապելու ենք այդ կառույցի հետ։ Ադրբեջանը մեր համար սպառնալիք չի, մենք պարզապես չենք ուզում նոր զոհեր եւ վիրավորներ, բայց եթե անհրաժեշտ լինի, մենք դրան պատրաստ ենք։ Եթե մեր դաշնակիցները չեն կարող կատարել պարտավորությունները, մենք կաշկանդված չենք ունենալ նոր դաշնակիցներ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ