Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռայիսիի հետ: Այս մասին ասվում է պաշտոնական Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ջանքերի մասին՝ ուղղված կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը, տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակմանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի ձևավորմանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ