Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղազինյանը անձամբ երբեւէ նռնակ բռնած կա՞, էլ չեմ ասում ադրբեջանցիների վրա նետած». Վահագն Ալեքսանյան

Նոյեմբեր 16,2021 15:57

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց. «Շատ կարեւոր մի հարց կար պարոն Ղազինյանին տալու՝ պարոն Ղազինյանը անձամբ երբեւէ նռնակ բռնած կա՞, էլ չեմ ասում ադրբեջանցիների վրա նետած, որովհետեւ այդ իր մտահղացման բերումով դուրս է գալիս, որ եթե նռնակը նետում ես, ուրեմն արժանապատիվ ես ու հայ ես»:

Հիշեցնենք, որ այսօր 12-րդ անգամ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը մերժվեց:

Հանձնաժողովում քննարկվում էր Ղազինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկը. «Հայկական Շուշիի տակ ադրբեջանական հենակետի վրա նռնակը նետել է հայ մարդը, ով ունի արժանապատվություն, վրեժ եւ հատուցման պահանջ: Նա համոզված է, որ Շուշին հայկական է, թուրքն ու ադրբեջանցին թշնամի են եւ երբեք բարեկամ չեն դառնա: Նա վստահ է, որ մեկ հայ մարդու դիմաց թշնամու երեք կյանք պետք է մատաղ արվի: Կա հայ մարդ եւ կան նիկոլներ, կա՛մ Նիկոլ ես, կա՛մ հայ մարդ ես»:

Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Պարոն Ղազինյանի պարագայում նա անգամ նռնակ բռնած չկա իր ձեռքում, ինչը հատուկ է իր ներկայացրած դաշինքին, որտեղ մեծամասնությունը երբեւէ չի մասնակցել զինվորական ծառայության եւ ինքն էլ այդ թվում: Ուրիշի ձեռքերով շագանակներ քաղելու եւ ուրիշի արարքների հաշվին սեփական PR-ն ապահովելու ճղճիմ փորձերը եւս մեկ անգամ փաստում են, որ այս հանձնաժողովի նիստերի վերջնարդյունքում, անկախ նրանից, թե ինչ թիվ կլինի պարոն Ղազինյանի մերժումները, այդ թիվը հավերժ կդաջվի պարոն Ղազինյանի կենսագրության մեջ: Եթե ենթադրենք լինի 15, ապա կհնչի այսպես՝ Արթուր 15 Ղազինյան»:

Անդրանիկ Քոչարյանն էլ հիշեցրեց, որ Արթուր Ղազինյանը նռնակ չի նետել, բայց շիշ է նետել. «Առաջին փորձն էր դա նռնակ նետելու գաղափարի շրջանակներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930