«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է նոյեմբերի 16-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ընթացքում: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ փաթեթով նախատեսվում է կարգավորել անկախիկ վճարումների մասով իրավահարաբերությունները:
Նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը, քաղաքացիների համար պայմաններ ստեղծել՝ անկանխիկ վճարումներ իրականացնելու համար, ուժեղացնել հարկային վարչարարությունն ու պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները, ձեւավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ: Ֆիզիկական անձանց կողմից իրականացվող կանխիկ գործառնությունների շեմը սահմանվում է 300 հազար դրամ, հետեւաբար՝ այդ գումարը գերազանցող գործառնությունները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Նման եղանակով գործառնությունները հանրապետությունում կիրականացվեն փուլերով՝ 2022-ից՝ Երեւանում, 2023-ից՝ մարզկենտրոններում, իսկ 2024-ից՝ ողջ երկրում:
«Համավարակով եւ թվային տեխնոլոգիաներով պայմանավորված՝ վերջին տարիներին շեշտակի ավելացել են անկանխիկ գործառնությունները»,- ասել է Վախթանգ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա իր ցանկությամբ իրականացնել անկանխիկ վճարում ապրանքի կամ ծառայության դիմաց, եւ տնտեսվարողը իրավունք չպետք է ունենա դա մերժելու:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից զեկուցմամբ ներկայացրել է Գեւորգ Պապոյանը: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել փաթեթին:
Կարդացեք նաև
Ելույթ ունեցող պատգամավորները մի շարք առաջարկներ են ներկայացրել, անդրադարձել իրենց մտահոգող դրույթներին:
ԱԺ