Երեկ Բյուրական համայնքի նախկին համայնքապետ Զարզանդ Բաբայանի (լուսանկարում) եւ իր համագյուղացու միջեւ միջադեպ է տեղի ունեցել։ Aravot.am-ի տեղեկություններով նույն համայնքի բնակիչ Գեւորգ Մ․-ն ոստիկանությանը հաղորդում է տվել, թե Զարզանդ Բաբայանը «ՎԱԶ 2121»-ով դիտավորյալ հարվածել է իր «Ջիպ»-ին, բացի այդ, Բաբայանը նաեւ ձեռքին եղած ջրի շշով հարվածել է Գ․Մ․-ի գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Զարզանդ Բաբայանն ու Գեւորգ Մ․-ն նույն օրը բաց են թողնվել: