ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 16-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին:
Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը գործընկերներին տեղեկացրել է, որ արդեն շրջանառության մեջ է դրվել ««ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվելու են նմանօրինակ խնդիրները:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասներկուերորդ անգամ դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը:
Կարդացեք նաև
ԱԺ