Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել, մահվան 5 դեպք է արձանագրվել

Նոյեմբեր 16,2021 14:49

Նոյեմբերի 15-ին կատարվել է 181 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել:

➡️Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 134 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

🛑Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 5 մահվան դեպք.
79-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով. ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
77-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով. ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
65-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով. ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:

49-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:

64-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
🔸2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20364 քաղաքացու հետազոտություն, որից 3203-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

❗️Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

💉Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում , Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930