Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 15-ի առավոտյան ՀՀ ոստիկանության՝ ֆեյսբուքում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ օգտատեր Արտյոմ Ասրիյանն իր էջում հրապարակել է գրառում, որ նոյեմբերի 15-ին ժամը 12-ին լինելու է կառավարության շենքի դիմաց, որտեղից սկիզբ է դրվելու քաղաքացիական անհնազանդության պայքարը:
Ըստ ոստիկանության հաղորդման՝ օգտատիրոջ գրառման մեջ խոսքն ամենևին էլ ցույց անելու ու տուն գնալու մասին չէ. «Նոյեմբերի 15-ին մտնելու են կառավարություն, թուրքական գործակատարներին կառավարությունից քշելու համար, նշված եղանակով իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մասին»:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ասրիյանին հայտնաբերելու ուղղությամբ, նախապատրաստվում են նյութեր: Ասրիյանը քիչ առաջ ՖԲ էջում իրավաբան փնտրելու մասին գրառում է արել:
Կարդացեք նաև