Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխող ուժի պատգամավորը գործադիրին ՀԱՊԿ-ի հետ կապված կոչ հղեց

Նոյեմբեր 16,2021 14:12

«Հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ։ Այդ հատվածում Ադրբեջանն ամրապնդել է այս տարվա մայիսին տեղի ունեցած՝ ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման արդյունքում ունեցած ներկայությունը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով ՀՀ տարածք Ադրբեջանի հերթական ապօրինի ներխուժմանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ մայիսյան ներթափանցումից հետո Ադրբեջան օկուպացիայի ներքո է պահում ՀՀ տարածքի շուրջ 41 քառակուսի կմ տարածք՝ շուրջ 11 տեղամասերում։

Էդուարդ Աղաջանյանը շեշտեց, որ ՀՀ-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ, ինչն ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ հանդիսացող ՀՀ-ի համար․ «Դեռեւս մայիսից հետո ՀՀ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մոնիթորինգի նպատակով ՀԱԿՊ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ, որը, ցավոք, մինչեւ օրս կյանքի չի կոչվել։ ՀՀ կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930