«Դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը, հունվարի 6-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր»,-ԱԺ լիագումար նիստում այսօր զեկուցելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց, որ սա նախագծի վերջնական տեսքն է, որը ստացել են կառավարության եւ խմբակցությունների հետ քննարկումների արդյունքում։
Հիշեցնենք, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածինն առաջարկում էր որպես ոչ աշխատանքային օրեր պահպանել նաեւ հունվարի 5-ն ու 7-ը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ