«Խնդիրն այն էր, որ անձնագրերի բլանկների մատակարար ընկերությունը, համավարակով պայմանավորված, մատակարարման խնդիր, դժվարություն ուներ։ Օրեր առաջ մեծ խմբաքանակ ստացել ենք, հիմա խնդիր չկա»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցադրմանն այն մասին, որ քաղաքացիներն ամիսներ շարունակ չեն կարողացել նոր անձնագիր ստանալ՝ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Նա նշեց․ «Առաջիկայում էլ 821 որոշմամբ սահմանված նմուշի անձնագիր տրամադրելու խնդիր չի լինի։ Ավելին՝ ունենք մրցույթում հաղթող ընկերություն, որը մինչեւ տարեվերջ մեծ քանակության տրամադրելու է։ Ուստի խնդիր չենք ունենա, հարցն ամբողջությամբ լուծված է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ