Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն միջազգային կառույցների՝ Բաքվին ուղղված հասցեական քննադատությամբ է հնարավոր Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 16,2021 11:04

Արցախ-Ադրբեջան եւ Հայաստան-Ադրբեջան շփման գծերում վերջին շրջանում ադրբեջանական ԶՈՒ-երի սադրած միջադեպերը եւ հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր սկսել են մտահոգել միջազգային կառույցներին: Օրերս Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն էր հայտնել անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գրանցված լարվածության աճով:

Նկատենք, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչներն սկսեցին արձագանքել միջադեպերին այն բանից հետո, երբ դա առաջին անգամ արեց ԱՄՆ պետքարտուղարությունը: Վերջինիս Եվրոպայի եւ Ասիայի հարցերով բյուրոն թվիթերում անդրադարձել էր նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական անձի սպանության դեպքին։

Բաքվի նման վարքը չի կարող նպաստել տարածաշրջանում մթնոլորտի լիցքաթափմանը, փոխադարձ վստահության ստեղծմանը եւ երկու երկրների միջեւ քաղաքական առողջ բանակցությունների վերսկսմանը: Ադրբեջանը պետք է հասկանա, որ կա Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշման լուրջ խնդիր, որը հնարավոր չեղավ լուծել պատերազմի միջոցով, եւ ապագայում էլ հնարավոր չի լինի այդ մեթոդով լուծել այն: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Արցախի խնդրի քաղաքական կարգավորումը երկարաժամկետ գործընթաց է, եւ եթե Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են, որ տարածաշրջանում արագ բացվեն հաղորդակցության ուղիները, եւ տնտեսական համագործակցություն սկսվի երկրների միջեւ, ապա պետք է այդ երկու խնդիրների կարգավորումը սկսեն զուգահեռ՝ մեկը մյուսով չպայմանավորելով: Եթե ադրբեջանաթուրքական զույգը որոշի Արցախի կարգավիճակի հարցը դիտարկել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացման խնդրի հետ, ապա դա երկար ժամանակով կհետաձգի ճանապարհների բացումը:

Հետեւաբար, միայն միջազգային կառույցների՝ Բաքվին ուղղված հասցեական քննադատությամբ է հնարավոր վերջինիս կառուցողական դաշտ բերելը, սադրանքների չդիմելուն ստիպելը եւ տարածաշրջանային կարգավորման գործընթացը տեղից շարժելը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930