Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ:
Կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Արցախյան կարգավորման հիմնախնդրին: Ինչպես նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ, Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հետագայում էլ կձեռնարկի քայլեր, որոնք կնպաստեն իրավիճակի կարգավորմանը և եռակողմ հայտարարությունների հաջորդական իրականացմանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ