Դեռ անցած տարի, երբ ակնհայտ էր, որ ձախողված քաղաքականությունն է մեզ բերել-հասցրել պատերազմի, եւ պարտված իշխանությունն իրավունք չունի մնալ պետության ղեկին, Նիկոլ Փաշինյանը ճանապարհային քարտեզ հրապարակեց եւ 6 ամիս ժամանակ խնդրեց` իրադրությունն էականորեն փոխելու ու իր սխալները շտկելու համար: Մենք պարզ տեսնում էինք, որ գահավիժումը կանխել չի ստացվելու, եւ իր պարտությունը չընդունող վարչապետը որոշել է ժամանակ ձգել ու մինչեւ վերջին շունչը պայքարել: Պարզ էր, որ ձախողման դեպքում երկիրն իր հետ տանելու է անդունդը: Նա պարտվել չգիտի, պարտության հետ երբեւէ չի հաշտվելու, ուստի կործանելու է ե՛ւ իրեն, ե՛ւ երկիրը: Ամռան ԱԺ ընտրություններին այդ հուսահատ պայքարը դրա մասին էր վկայում: Հակառակ դեպքում թույլ կտար, որ նորմալ` առանց հիստերիայի ընտրություններ կայանան, պարտվելու դեպքում արժանապատիվ նահանջի տեղ թողնելով իր համար:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: