Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմագերիների հայրենադարձման խնդիրների վերաբերյալ ԱԺ փակ նիստ կլինի

Նոյեմբեր 16,2021 10:38

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/-5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ «ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հրատապ թեմայով քննարկում անցկացնել ԱԺ փակ նիստում։ Հարցը դրվեց քվեարկության եւ ընդունվեց միաձայն՝ 61 «կողմ» ձայներով։

Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ առաջարկվել է հարակից զեկուցման հնարավորություն տալ իրավասու մարմինների ներկայացուցիչներին։ Այս առաջարկը եւս ընդունվեց։

Ընդդիմությունը քվեարկությանը չէր մասնակցում, քանի որ այսօր հայտարարել է նստաշրջանը բոյկոտելու մասին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նշյալ հարցով փակ քննարկում անցկացնելը հենց ընդդիմության առաջարկն էր։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ԼՐԱՑՈՒՄ. 14:30-հարցը դուրս եկավ այս նստաշրջանի օրակարգից, քանի որ զեկուցողը բացակայում էր։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր բոյկոտել են նիստը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930