ԱԺ լիագումար նիստի մեկնարկին այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հաշվի առնելով երեկ ԱԺ խորհրդի նիստում կատարվածը, որի հետեւանքով ՀՀ տարածք Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման վերաբերյալ խորհրդարանի արտահերթ նիստ չեղավ՝ ընդդիմությունն ի նշան բողոքի չի մասնակցի այս նստաշրջանին։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ շեշտեց՝ արտահերթ նիստը տապալվեց իշխող մեծամասնության կողմից․ «Մենք կվերադառնանք դահլիճ այն ժամանակ, երբ խնդիրները քննարկվեն ըստ օրակարգի։ Սնդիկի մասին կարեւորագույն օրենք եք քննարկելու։ Ձեր «սնդիկ» փարթիներին չենք ուզում մասնակցել»։
Ապա երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները դուրս եկան դահլիճից։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ