«Մարտական եղբայրություն» միաբանության կոչը և հայտարարությունը ՀՀ սահմաններում տիրող իրավիճակի մասին
1.Ինչպես մի քանի անգամ նշել ենք՝ չհայտարարված պատերազմը Հայաստանի և հայ ժողովրդի դեմ շարունակվում է: Դրա նպատակն է՝ պարտադրել Հայաստանին այն պայմանները, որոնք չի հաջողվել հասնել 2020 թվի հայ-ադրբեջանական պատերազմով և 2020 թ.-ի նոյեմբերի հայտարարությամբ՝ սահմանազատման պարտադրում, միջանցքի հարց և այլն:
2.Նոյեմբերի 9-ի զինադադարով հայ ժողովուրդը չհասավ, և, ցավոք չէր էլ կարող հասել իրական խաղաղության: Այժմ խաղաղության նախկին կեղծ ձևակերպումների փոխարեն առաջարկվում է նոր կեղծիքը՝ սահմանազատում խաղաղության դիմաց բանաձևը: Իրականությունն այն է, որ նորմալ տրամաբանությամբ ոչ թե խաղաղությունը պետք է հետևի սահմանազատմանը, այլ սահմանազատումը պետք է հետևանք լինի իրական և տևական խաղաղության: Կանխատեսելի է, որ նույնիսկ նոր զիջումների գնով հայ ժողովուրդը միևնույն է չի ստանալու բաղձալի խաղաղությունը, առնվազն այնքան ժամանակ քանի դեռ չի վերականգնել ու վերակառուցել իր ինքնապաշտպանական համակարգն:
3.«Մարտական եղբայրությունը» հայտնում է, որ իր պատրաստ է իր կազմով մասնակցել Հայրենիքի սահմանների պաշտպանությանը՝ դրա այս պահի առավել թեժ կետերում: Մարտական եղբայրությունը նաև կոչ է անում բոլոր շահագրգիռ խմբերին, որոնք ունեն կամավորական մարտական ներուժ, հանդես գալ Հայրենիքի սահմանների պաշտպանության պատրաստակամությամբ:
Կարդացեք նաև
Մարտական եղբայրություն