Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ առանց փաստաթղթավորման պարզապես իրականացվում է սահմանագծման ու սահմանազատման գործընթաց. «Փաստ»

Նոյեմբեր 16,2021 10:11

Ճիշտ է, երեկ Անվտանգության խորհուրդն անատամ հայտարարություն տարածեց, թե ԱԽ-ն «Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա և ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին», սակայն, ըստ էության, փաստը մնում է փաստ, որ ՀՀ իշխանության բարձրագույն ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են մեր երկրի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման համար, փաստացի չեն կատարում իրենց լիազորությունները։ Տպավորություն է, որ իշխանությունները վերջնականապես համակերպվել են այն իրավիճակի հետ, ինչն այժմ առկա է։

Դրա համար էլ հակառակորդը զգում է, որ ինչ անում է, հանգիստ մարսում է, հետևաբար և աստիճանաբար անցնում է նոր սադրանքների։ Այդպես հակառակորդը կարող է շատ հանգիստ մաքսակետեր դնել ՀՀ տարածքում, ինչպես արեց Կապան-Գորիս ճանապարհին, հետո անցնել հրադադարի ռեժիմի ավելի ինտենսիվ խախտմանը, ապա նոր առաջխաղացման կամ ներխուժման փորձեր ձեռնարկել և այդպես շարունակ։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները, կարծես թե, լիովին անգործունակ են դարձել, որովհետև չեն տիրապետում իրավիճակին։ Սյունիքի՝ սահմանամերձ դարձած հատվածում գործընթացներ են տեղի ունենում, թշնամին փորձում է առաջխաղացում արձանագրել, իսկ պաշտոնական մարմինները լռում են կամ արդեն ստանդարտ դարձած հանգստացնող հայտարարություններ են տարածում։

Իսկ ընդհանրապես, տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն առայժմ առանց փաստաթղթավորման պարզապես իրականացնում է սահմանագծման ու սահմանազատման գործընթաց:

Որքան էլ իշխանությունները հայտարարեն, թե «Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ», փաստացի այդ գյուղերի բնակիչների անվտանգությունն ու տարրական իրավունքներն ապահովված չեն, իսկ նշյալ հայտարարությունը համանման է պատերազմի օրերին թմբկահարվող «հաղթելու ենք»-ին։ Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ այն պայմաններում, երբ պետությունը չի կարողանում այդ համայնքների բնակիչների առաջնահերթ նշանակություն ունեցող հարցերը լուծել, դրանք ժամանակի ընթացքում ուղղակի կարող են դատարկվել։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930