Գորիսի ու Կապանի նախադեպերը Երևան տեղափոխելու խնդիրը մեծ հաշվով ժամանակի հարց է, թեև դա, իհարկե, պահանջում է լրջագույն քաղաքական աշխատանք, որն այս պահի ընդդիմությունը դեռևս չի կարողանում իրականացնել։ Դա ևս ունի խորքային, մեթոդաբանական, գուցե անգամ գաղափարաբանական պատճառ։ Հայաստանի քաղաքական կյանքը, չնայած ճգնաժամին ու աննախադեպ իրողություններին, դեռևս ընթանում է ստանդարտ քաղաքական կաղապարների շրջանակներում։ Այն դեպքում, երբ կոնկրետ Սյունիքի ընտրությունները ցույց տվեցին, որ այդ ստերեոտիպերն արդեն անցյալում են։
Խոսքը, մասնավորապես, այն մեխանիկական մտածողության մասին է, որ Երևանում կենտրոնացած քաղաքական ուժերն են օրակարգ թելադրում մարզերում ու տեղական նշանակության գործընթացներում։ Սյունիքը ցույց տվեց ճիշտ հակառակը․ այլևս մարզային, տեղական նշանակության գործընթացները դոմինանտ են դարձել մայրաքաղաքի գլամուրային քաղաքական-հասարակական կյանքի նկատմամբ։ Սա լրջագույն մեթոդաբանական փոփոխություն է, առանց որին ադապտացվելու՝ քաղաքականությամբ զբաղվողները չեն կարող էական հաջողությունների հասնել։
Իսկ դա նշանակում է, որ այլևս ոչ թե քաղաքականությունը պետք է ընտրությունից ընտրություն Երևանից մարզեր տանել, այլ հակառակը՝ այն անհրաժեշտ է մարզերից բերել Երևան՝ կումուլյատիվ քաղաքական էֆեկտ ապահովելու համար։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում