Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները դիվանագիտական ասպարեզն իրենց համար դարձրել են փորձարկումների դաշտ. «Փաստ»

Նոյեմբեր 16,2021 09:00

Գաղտնիք չէ, որ Բաքուն իր նպատակներին հասնելու համար ոչ միայն օգտագործում է նավթի ու գազի մատակարարման իր լծակներն, այլև գործի է դնում ահռելի ֆինանսական ռեսուրսներ արտասահմանյան տարբեր պաշտոնյաների ու գործիչների կաշառելու համար։ Ուստի այս պայմաններում Հայաստանին այլ ելք չի մնում, քան գործի դնել իր դիվանագիտական հնարավորությունների ողջ զինանոցը։ Բայց, ինչպես երևում է, հայկական կողմը դեռևս չի ցանկանում դասեր քաղել տեղի ունեցածից, քանի որ իշխանությունները դիվանագիտական ասպարեզն իրենց համար դարձրել են փորձարկումների դաշտ։

Փաշինյանը շարունակում է մեկը մյուսի հետևից քաղաքական դեմքերի նշանակել դեսպանների պաշտոններում։ Ճիշտ է՝ աշխարհում ևս ընդունված են դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում քաղաքական նշանակումները, սակայն դրանց թիվը ընդհանուր նշանակումների համատեքստում ընդամենը չնչին թիվ է կազմում, իսկ ահա Փաշինյանի կատարած նշանակումների վիճակագրության դեպքում արդեն պրոֆեսիոնալների նշանակումներն են չնչին։ Նախորդ իշխանությունների օրոք Փաշինյանն ու իր թիմակիցները քննադատում էին, որ դեսպանների պաշտոնում քաղաքական դեմքեր են նշանակվում, ինչը Հայաստանի համար չի կարող լավագույն լուծումը լինել։ Սակայն խնդիրն այն է, որ Փաշինյանը ավելի մեծ թափով է անում այն, ինչի դեմ ինքը իբր ամբողջ ուժով պայքարում էր։

Ու հետաքրքիրն այն է, որ Փաշինյանը դիվանագիտական աշխատանքից կիլոմետրերով հեռու գտնվող իր թիմակիցներին նշանակում է առանցքային նշանակություն ունեցող պետություններում, որոնք էական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանում։ Բացի նստավայր երկրի պաշտոնական շրջանակների հետ նախատեսվող շփումներից ու հարաբերություններ կառուցելուց, Հայաստանի դեպքում կարևոր է Սփյուռքի համայնքների հետ արդյունավետ գործակցելու անհրաժեշտությունը։ Իսկ շատ դեպքերում Սփյուռքի համար անընդունելի են դառնում պատահական անձանց նշանակումները, որոնք ընդհանրապես ընդունակ չեն հարաբերություններ կառուցել։

Օրինակ՝ Լիլիթ Մակունցի նշանակումն այնպիսի առանցքային երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է, որևէ կերպ չի կարող արդարացված լինել։ Նույն տրամաբանության շրջանակներում էլ վերջերս Գերմանիայում և Իսպանիայում դեսպանների պաշտոններում նշանակվեցին ՔՊ-ականներ Վիկտոր Ենգիբարյանը և Սոս Ավետիսյանը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930