Նախորդ օրը Գյումրու Վարդ-Բաղ 2-րդ թաղամասի թիվ 4 շենքի 9-րդ հարկի շքամուտքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր մեկնած հրշեջ խումբը պարզել է, որ նախնական վարկածով, էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով շքամուտքում այրվել է կենցաղային աղբ։
Առաջացած ծխից Օհանյանների ընտանիքը թունավորվել է, ընտանիքի չափահաս կանանցից երկուսը տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն, իսկ անչափահաս երեք աղջիկները, որոնք դպրոցական են՝ «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց։
Նրանց մոտ ախշտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում ծխից», երեխաներից մեկի մոտ էլ ախտորոշել է «սուր էկզոգեն թունավորում ծխից, կոմա»։
Կարդացեք նաև
Ծխից թունավորվել է նաև 26-ամյա մի տղամարդ, որը ևս տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.05-ին, մարվել՝ 03.45-ին:
Շիրակի մարզի հրդեհային և անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:
Հանգամանքները պարզվում են։