Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարեն Ֆարխոյանի եղբայրը քննչական գործողությունների մասնակից է. ինքն իրավունք չունի նույնիսկ այս գործը քննել». դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Նոյեմբեր 15,2021 22:35

«Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի` վերաբացված գործով նոյեմբերի 15-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ, ամբաստանյալ Աղամալ Հարությունյանի փաստաբան Ռոբերտ Բեջանյանի՝ նախագահող դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց՝ մեզ այդպես էլ որևէ թուղթ չտրամադրեց դատավորը, որ հասկանանք հիմնավորումները, թե ինչու է մերժում:

Ռոբերտ Բեջանյանն ասաց՝ դատավորին ներկայացված միջնորդության հիմքում դրել են նրա եղբոր՝ քննչական գործողություններին մասնակցելու հանգամանքը ու մանրամասնեց. «Եղբայրը քննչական գործողությունների, դատավարության մասնակից է: Ինքն իրավունք չունի նույնիսկ այս գործը քննել, բայց ուզում է անպայման այս գործն առաջ տանել: Անհասկանալի է, թե ինչի համար»: Մեր հիշեցմանը՝ մի առիթով հայտարարել էր, որ այս գործով կա քաղաքական պատվեր, դա դատավորի որոշման դեպքում դերակատարություն ունի՞, փաստաբանը պատասխանեց. «Հենց դա է պատճառը»:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 11-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930