Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք վարկած

Նոյեմբեր 15,2021 22:15

ՀՀ, արդեն նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկության պատճառը կարող է ունենալ երեք վարկած։

1.ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիներին, մեր զինվորները չեն դիմադրել և ոչնչացրել։ Ուստի, սա նախարարի մեղքն է, որ զինվորները չեն դիմադրել։ Տրամաբանական է, չնայած, այս դեպքում ուղեկալի զինվորները  ոչ մի արդարացում չունեն և պետք է կալանավորվեն և դատվեն ամենախիստ հոդվածներով, իսկ նախարարն առնվազն պետք է պաշտոնանկ արվի։

2.Զինվորականներին չդիմադրելու և հանձնվելու հրաման տրվել է նախարարի կողմից։ Այս դեպքում, նա ոչ միայն պետք է հեռացվի պաշտոնից, այլև անմիջապես կալանավորվի և քր․ գործ հարուցվի։ Այս դեպքում,  ուղեկալի զինվորականները նույնպես ոչ մի արդարացում չունեն և  պետք պատասխանատվության ենթարկվեն։

3.Ներխուժման մասին տեղեկանալով, նախարարն ինքնուրույն որոշում չի համարձակվել կայացնել և հարցրել է վարչապետին, թե ինչպես վարվել։ Վարչապետը հրամայել է չդիմադրել և հանձնվել, ինչն էլ կատարել են զինվորականները։ Այս դեպքում հանցագործներ են բոլորը՝ առաջին հերթին վարչապետը, երկրորդ հերթին նախարարը, անկախ այն բանից, թե ինքն է հրաժարական տվել, թե նրան ստիպել են, ինչպես նաև զինվորները, որ հնազանդվել են հրամանին, հանձնվել , նվաստացել, խայտառակ անելով բոլորիս։

Քանի որ, առաջին երկու վարկածների դեպքում կլինեին կալանավորվածներ և հարուցված գործեր, ապա մնում է  3-րդ վարկածը։ Պարզ է, եթե Արշակ Կարապետյանը խոսի, ապա նրան կսպասի Դավիթ Տոնոյանի ճակատագիրը։ Ահա և քեզ հայկական բարձրագույն սպայակազմ։

Լավ, իսկ ինչու՞ է այսպես վարվում վարչապետ կոչեցյալը։ Բացի հստակ, գաղտնի պարտավորություններից, հանուն սեփական բարօրության, այլ բացատրություն չի կարող լինել։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930