Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ իրենց զինվորականները ծառայություն են անցկացնում «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում»:
«Ի պատասխան Հայաստանի կողմից վերջին սադրանքներին՝ Ադրբեջանը համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Ադրբեջանցի զինվորականները ծառայություն են իրականացնում երկրիր ինքնիշխան տարածքում»,- ասել է Աբդուլլաևան՝ հավելելով, որ «հայ-ադրբեջանական սահմանին ներկայիս լարվածության պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ