Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակում կորոնավիրուսը փոքր-ինչ նահանջել է․ Գյումրի Բ/Կ-ն աշխատում է 90 տոկոս ծանրաբեռնվածությամբ

Նոյեմբեր 15,2021 21:12

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, կորոնավիրուսի բաժանմունքի  պատասխանատու Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ, կորոնավիրուսը փոքր-ինչ  նահանջել է։

Գյումրի բժշկական կենտրոնի կորոնավիրուսի բաժանմունքն այս պահին  աշխատում է  90 տոկոս ծանրաբեռնվածությամբ՝ նախկին 100-120 տոկոսի փոխարեն, սակայն իրենց մոտ բուժում են ստանում ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները, որոնք երկար ժամանակ է՝  հիվանդանոցում են։

Հիվանդների մեծ մասը Շիրակի մարզից են։

«Այսօր 10 հիվանդի ենք ընդունել, այս պահին բուժում են ստանում 64 հիվանդներ, մեծ մասը Շիրակի մարզից են, տարբեր տարիքի են՝ 30-ից մինչև 85 տարեկան։

10 հոգի ծայրահեղ ծանր է, վերակենդանացման բաժանմունքը գերծանրաբեռնված է աշխատում»,-Aravot.am-ին փոխանցեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրենը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930