Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմել ենք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ»

Նոյեմբեր 15,2021 20:15

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Այսօր դիմել ենք ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դիտավորությամբ դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։

Գուցե շատ գործընկերներ տարակուսանքով վերաբերվեն այսպիսի նախաձեռնությանը, քանի որ պատվիրված արդարադատության խորհրդանիշ հանդիսացող սույն պաշտոնյան, մատուցած ապօրինի ծառայությունների համար, դեռ գտնվում է իրական վեթինգի մասին դատարկ խոստումներ շռայլող իր պատվիրատուների ուղղակի պաշտպանության և հոգածության ներքո։ Սակայն ինքս կարծում եմ, որ մեր ակտիվ վարքագծով պետք է հնարավորինս շատ բարձրաձայնենք դատավորի անունը վարկաբեկող այս անձի կամակատար և միաժամանակ՝ անձեռնահաս էության մասին»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930