Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական իրավասու մարմինները միջազգային հարթակներում անհապաղ պետք է իրավական գործառույթներ ձեռնարկեն սկսված անկանխատեսելի հումանիտար աղետի կապակցությամբ. Լևոն Բաղդասարյան

Նոյեմբեր 15,2021 18:20

Հայաստանի «անկլավ» կոչվող բնակավայրերում ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու արդյունքում, իրավամբ, մեկուսացվում են շրջակա հայկական բնակավայրերը, սահմանափակվում են մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ չհաշված անվտանգությունը։

Պետական իրավասու մարմինները միջազգային հարթակներում անհապաղ պետք է իրավական գործառույթներ ձեռնարկեն սկսված անկանխատեսելի հումանիտար աղետի կապակցությամբ, իսկ ՀՀ հիմնական օրենքի ուժով պարտավոր են հարուցել քրեական գործեր։

Նման անօրինական ուղեկալների տեղադրումը բացահայտ սպառնալիքով, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, ընդ որում, ազատ տեղաշարժման սահմանափակման, կյանքի իրավունքի տոտալ խախտման, հումանիտար աղետի պայմաններում։

Իրավական ներպետական և միջազգային հարթակներում անպատժելիության մթնոլորտն արյան հոտ առած գազանին դարձնում է հանդուգն, իսկ թերհավատությունն ու հավատքի պակասը նրա ընտրած զոհին դարձնում է վախկոտ։

Առերևույթ անհնարին թվացող այս խնդիրն ունի պրակտիկ լուծման բանալի, ի շահ միջազգային իրավունքի, ի շահ իրենց բնօրրանում ապրող օրինապաշտ քաղաքացիների: Բոլոր թերահավատ, մանր ու մեծ անսխալականության բարդույթով տառապող, բարձր դռանն անատամ հիմարություններ զեկուցող պաշտոնյաներին ի գիտություն, ի գիտություն նաև Բարձր Դռանը. խնդիրն ունի՛ լուծում:

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի
գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930