Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պարզվի, որ ինչ-որ տեղեր ադրբեջանական զորքերը պետք է հետ գնան, իրենք հետ կգնան». Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 15,2021 18:12

Լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն Ճակատենի հատվածում տեղադրվող հենակետերից, խնդրեցին մեկնաբանել լուրերը, որ Տավուշի մարզից եւս անկլավներ եւ բնակավայրեր են հանձնելու:

«Խորհուրդ եմ տալիս հանձնել բառը գոնե մեկ տարի անց այդ մարդիկ հանեն իրենց բառապաշարից, եթե որեւէ մեկը հանձնելու հետ կապված որեւէ քննարկման ներկա չի եղել: Ինչ վերաբերում է մամուլում եղած տեղեկություններին, դրանք այս պահին չեմ կարող հաստատել: Անցակետեր են տեղադրվել այն տարածքներում, որոնք համարվում են Ադրբեջանի Հանրապետություն, իրենք իրենց վերահսկողության տակ գտնվող մասում են անցակետեր տեղադրել: ՀՀ որեւիցե բնակավայր կտրված չէ Հայաստանի Հանրապետությունից, կան բնակավայրեր, որոնց ճանապարհները երկարել են կամ ոչ բարվոք վիճակում են գտնվում, բայց մինչեւ տարվա վերջ դա նույնպես կշտկվի, բայց որեւէ վայր, բնակավայր Հայաստանի Հանրապետությունից կտրված չէ, շրջափակման մեջ չէ, ճանապարհաշինության աշխատանքներն ավարտին հասցնելուն պես մենք ունենալու ենք մի ամբողջ համակարգ հենց Սյունիքի մարզում, որը լավ, որակյալ ճանապարհներ է ունենալու»:

Լրագրողը հետաքրքրվեց, որ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ դեռեւս չեն իրականացվել, ուրեմն իրավական ի՞նչ հիմքով են այդ տարածքներն անցել Ադրբեջանին: «Մենք ունենք 2010թ. վարչական օրենք, որով այդ տարածքներն անջատվել են, ինչպես նաեւ այն քարտեզները, որոնք ԽՍՀՄ-ի ժամանակվանից գոյություն ունեն եւ որով ՀՀ-ն անկախություն է հռչակել: Մենք պետք է հասկանանք, հայրենիքը վիրտուալ ինչ-որ բա՞ն է, որը սկսվում է լեռնաշխարհով, թե՞ կոնկրետ սահմաններ ունեցող բան է:

Սահմանազատման, սահմանագծման պարագայում, եթե պարզ դառնա, որ ինչ-որ տեղեր ադրբեջանական զորքերը պետք է հետ գնան, իրենք միանշանակ հետ կգնան… Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նույնպես նշվում է, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը պետք է սկսվի, որպեսզի նման հարցեր ոչ մեր լրագրողները տան ինձ, ոչ էլ հանրությունն ինքն իրեն տանջի: Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ այսօր կատարվում է, իր հետքը միանշանակ թողնելու է բանակցությունների վրա: Որովհետեւ այն գործունեությունը, որ Ադրբեջանն այսօր ծավալում է, չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունից, դրա մասին բարձրաձայնվել է, մենք մեր բոլոր միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ այս հարցը նույնպես քննարկել ենք: Ֆիքսենք, որ Հայաստանի սահմանների ճշտումն առաջին հերթին պետք է նաեւ մեզ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930