Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզպետարանում կձեւավորվի աշխատանքային խումբ. խորհրդակցության նպատակը Սյունիքի ճանապարհներին ադրբեջանական անցակետերի տեղադրումից հետո Կապան ու Գորիսի գյուղերում ստեղծված իրավիճակի քննարկումն էր

Նոյեմբեր 15,2021 17:42

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր վաղ առավոտյան մարզպետարանում հրավիրել է խորհրդակցություն՝ մարզպետարանի ղեկավար կազմի ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ․ նպատակը մարզի ճանապարհներին ադրբեջանական անցակետերի տեղադրումից հետո Կապան ու Գորիս համայնքների գյուղերում ստեղծված իրավիճակի քննարկումն էր ու անհրաժեշտ հրատապ աշխատանքների իրականացումը՝ խնդիրներին արագ արձագանքելու, բնակիչների կարիքների սպասարկումը կազմակերպելու համար։

Համապատասխան ոլորտները համակարգողների հետ քննարկվեցին այն կենսական առաջնահերթ հարցերը, որոնք պետք է լուծել՝ առողջապահական, կրթական, վառելիքի, պարենամթերքի ու այլ առաջնային ապրանքների մատակարարման։

Մարզպետը հանձնարարականներ տվեց ներկաներին, ինչպես նաեւ որոշվեց, որ մարզպետարանում ձեւավորվում է աշխատանքային խումբ, որը համայնքապետարանների հետ համագործակցությամբ շուրջօրյա ու օպերատիվ կերպով կզբաղվի առաջ եկած խնդիրներով ու կապահովի կապը բնակիչների հետ։

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930