Դեկտեմբերի 5-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում համամասնական ընտրակարգով տեղի կունենան ավագանիների հերթական ընտրությունները։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալներից Aravot.am-ն առանձնացրել է Գեղարքունիքի մարզում առաջադրված թեկնածուների մասին տեղեկատվությունը։ Այս մարզում ավագանու ընտրություններ տեղի կունենան մասնավորապես Գավառում, Սեւանում, Մարտունիում եւ Վարդենիսում։
Վարդենիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու են «Ահարոն Խաչատրյան» դաշինքը, «Միասնական Վարդենիս» դաշինքը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ 2020թ․-ի հոկտեմբերից մինչեւ այս տարվա հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի հայտարարագիրը՝ այս հղմամբ։ Այս դաշինքում միավորվել են «Համերաշխություն» եւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։
«Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածուները, նրանց զբաղեցրած պաշտոնը կամ աշխատանքի վայրը՝ ստորեւ․
Ահարոն Խաչատրյան-անկուսակցական-Տորֆավանի համայնքապետ
Կարդացեք նաև
Սաթենիկ Մինասյան-անկուսակցական-Վարդենիսի հիվանդանոցի բժշկուհի
Վարուժան Ավետիսյան-անկուսակցական-Ծովակի միջնակարգ դպրոցի մանկավարժ
Արուսյակ Ավետիսյան-«Դեմոկրատական այլընտրանք»-ատամնաբուժարանի բուժքույր
Սպարտակ Հովհաննիսյան-«Դեմոկրատական այլընտրանք»-Լճավանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար
Սեւադա Սիմոնյան-անկուսակցական-Վանեվանի համայնքապետարանի գանձապահ
Չինաշխարհիկ Միրզոյան-«Դեմոկրատական այլընտրանք»-Վանեվանի միջնակարգ դպրոցի մանկավարժ
Մանվել Կիրակոսյան-«Համերաշխություն»-Կախակն համայնքի էլեկտրիկ
Վարդան Սաղաթելյան-անկուսակցական-Գեղամաբակի վարչական ղեկավար
Լուսինե Մուրադյան-«Համերաշխություն»-Տորֆավանի համայնքապետարանի օպերատոր
Վազգանուշ Ասրիբաբայան-Լուսակունքի միջնակարգ դպրոցի մանկավարժ
Իգոր Հարությունյան-անկուսակցական-Վանեվանի համայնքապետ
Մակիչ Թովմասյան- անկուսակցական-Կուտական համայնքի վարչական ղեկավար
Անուշ Կարաքիշյան-«Համերաշխություն»-Փոքր Մասրիկ համայնքի բուժքույր
Մանվել Մինասյան-անկուսակցական-Ջաղացաձորի վարչական ղեկավար
Ալիկ Եղիազարյան-անկուսակցական-Տրետուք համայնքի ղեկավար
Սիմոն Սահակյան-անկուսակցական-Ազատ համայնքի վարչական ղեկավար։
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ