Օրերս կայացավ մեր հայրենակից, Արցախյան պատերազմի մասնակից Վահան Խաչատրյանի մասին ֆիլմի պրեմիերան, որը նկարահանել էր հայտնի ռուսաստանաբնակ փաստաբան Կարո Ժամկոչյանը:
Այս ֆիլմը նրա մասին է, թե ինչպես է Ռուսաստանում դատապարտված մեր հայրենակից Վահան Խաչատրչյանը ՌԴ-ի Կիրովի շրջանի համար 6 ուղղիչ գաղութում ենթարկվել կտտանքների: Գաղութի աշխատակիցները կապելով նրա ձեռքերը, ենթարկել են ծեծի, չորս տեղից կոտրելով նրա ոտքը, խմացրել են կերոսին եւ նույնիսկ դրդել են ինքնասպան լինի:
Ֆիլմում նրա փաստաբան Վլադիմիր Սամարինը պատմում է, որ Վահանը կալանավորների կողմից թմրամիջոցների տարածման դեմ է արտահայտվել եւ դրանով իսկ առաջացրել գաղութի աշխատակիցների զայրույթը, որոնք ոչ միայն կկտանքների են նրան ենթարկել Կիրովի շրջանի գաղութում, այլ նույնիսկ ստիպել, որ նա իր վրա վերցնի չկատարած հանցագործությունը:
Ներկայում Խաչատրյանի փաստաբանը փորձում է այս անօրինականություններին վերջ տալ, ըստ նրա այս դեպքի հասարակական արձագանքը կօգնի, որպեսզի պատժեն գաղութի աշխատակիցներին, փրկելով Խաչատրյանի կյանքը:
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն