Դեկտեմբերի 5-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում համամասնական ընտրակարգով տեղի կունենան ավագանիների հերթական ընտրությունները։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալներից Aravot.am-ն առանձնացրել է Գեղարքունիքի մարզում առաջադրված թեկնածուների մասին տեղեկատվությունը։ Այս մարզում ավագանու ընտրություններ տեղի կունենան մասնավորապես Գավառում, Սեւանում, Մարտունիում եւ Վարդենիսում։ Գավառում ընտրություններին մասնակցելու են «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» անվամբ դաշինքները եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Մեր համայնքը» դաշինքում միավորվել են «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Համերաշխություն» կուսակցությունները։ 2020թ․-ի հոկտեմբերից մինչեւ այս տարվա հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ դաշինքի անդամ-կուսակցությունների հայտարարագրերը՝ այս հղմամբ։ «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուները, նրանց զբաղեցրած պաշտոնը կամ աշխատանքի վայրը՝ ստորեւ․
Անահիտ Հակոբյան-անկուսակցական-Գավառի բժշկական կենտրոն
Սամվել Մեխակյան-ՀՅԴ-Լանջաղբյուր համայնքի ղեկավարի տեղակալ
Դավիթ Հովեյան-«Հայաստանի հանրապետական կուսակցություն»-անհատ ձեռներեց
Կարդացեք նաև
Հասմիկ Խաչատրյան-«Համերաշխություն» կուսակցություն-անհատ ձեռներեց
Ալիկ Պետրոսյան-անկուսակցական-«Սեւան» ազգային պարկ
Թերմինե Հայրապետյան-«Համերաշխություն»-անհատ ձեռներեց
Արայիկ Առաքելյան-ՀՅԴ-Հնագիտության ինստիտուտ
Կարեն Քերիմյան-«Համերաշխություն»-«Երեխաների աջակցության կենտրոն»
Խաչիկ Բաբիկյան-«Համերաշխություն»-«Արթ» ՍՊԸ վաճառող-խորհրդատու։
Ցուցակի մյուս՝ 19 թեկնածուների աշխատանքի վայրի-պաշտոնի տողում գրված է «չի աշխատում»։
Ի դեպ, համացանցային որոնման արդյունքում ՀՀԿ-ի պաշտոնական կայքից պարզեցինք, որ ՀՀԿ-ական Դավիթ Հովեյանը 2016թ․-ին եղել է ՀՀԿ Գավառի թիվ 2 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալ։
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ