Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնվել է Անտառուտ համայնքին պատճառված շուրջ 23մլն դրամի վնասը

Նոյեմբեր 15,2021 16:14
dataxazutyun

2020թ. օգոստոսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող գյուղատնտեսական արտադրական, ինչպես նաև խոտհարք և արոտավայր նպատակային նշանակության հողատարածքներից ընդհանուրը 5.007մ² հողամասի վրա, առանց վերջինիս նպատակային նշանակությունը փոփոխվելու, առանց օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի և թույլտվության, 2013-2018թթ. ինքնակամ կառուցել է եռահարկ, երկհարկ և մեկ հարկանի քարե շինություններ, որոնք շահագործվել են որպես հյուրանոցային համալիր և ռեստորան:

Անտառուտ համայնքի ղեկավարը, ում ի պաշտոնե վերապահված է ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դրա հետևանքների վերացումն ապահովելու լիազորություն, տվյալ քաղաքացու հոր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված, նրանց համար անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու շահագրգռվածությունից ելնելով, ինքնակամ կառուցված շինություններն ամբողջությամբ օրինականացնելու, հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել, վարչական օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել քաղաքացու նկատմամբ:

Արդյունքում Անտառուտ համայնքի համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ համայնքային բյուջե չի մուտքագրվել ինքնակամ կառուցված 3 շինությունների օրինականացման և հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու դեպքում վճարվելիք առանձնապես խոշոր չափերի՝  22.707.154 դրամ գումարը:

Քրեական գործով համայնքի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ, 2021թ. նոյեմբերի 4-ին որոշում է կայացվել կասեցնել վերջինիս լիազորությունները, որի իրավաչափությունը հաստատվել է դատարանի կողմից:

Արագածոտնի մարզի դատախազության հետևողականության արդյունքում համայնքին պատճառված 22.707.154 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930