Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հիմա առաջարկում եմ մի «բուդկա» տանել, դնել Անդրանիկ Քոչարյանի տան մեջ՝ ննջասենյակից ճաշասենյակ գնալու հատվածում». Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբեր 15,2021 15:12

«Ես չեմ ուզում, որ ամեն առավոտ մենք զարթնենք ու տեսնենք, ինչպես Անդրանիկ Քոչարյանն է ասում՝ դե հիմա մի «բուդկա» է, էլի: Ես հիմա առաջարկում եմ, մի «բուդկա» տանել, դնել Անդրանիկ Քոչարյանի տան դիմաց՝ դե «բուդկա» է, էլի, հենց իր տան մեջ՝ ննջասենյակից ճաշասենյակ գնալու հատվածում՝ միջանցքի վրա տեղադրել մի հատ «բուդկա»: Որպես Սյունիքից նախկինում ընտրված պատգամավոր՝ ինձ զանգում են ծնողներ ու լացում են, ասում են՝ ինչ է, կարո՞ղ է էվակուացնում են, պետական որեւէ կառույց որեւէ բան չի ասում»,- այսօր «Պատերազմ եւ կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ասաց, որ Ճակատենով 6 գյուղ գտնվում է շրջափակման մեջ՝ այնտեղ հաց են հասցնում ԱԻՆ-ի մեքենաներով. «Ինձ սկզբունքորեն հետաքրքրում էր, թե այնտեղ ինչպես են քվեարկել ՔՊ-ին: Իհարկե, մեծամասնությունը՝ 60-70%-ը քվեարկել է «Շանթ» դաշինքի օգտին, բայց անգամ այդ գյուղերում, որ երեկ տեսանք, թե ինչպես է ադրբեջանական տրակտորը, Անդրանիկ Քոչարյանի ասած «բուդկեն» դնում, այդ գյուղերում անգամ կա, որ 30-40 տոկոս ընտրել է ՔՊ ներկայացուցչին: Դուք կարո՞ղ եք բացատրել այդ ֆենոմենը»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն ասաց, որ հասարակության մտքի այս «բարդակ» վիճակը հանգեցրել է նրան, որ բոլորին թվում է՝ իր հետ դա չի կատարվելու, ուրիշի հետ է խնդիրը. «Այն քաղաքացիները, որոնք ընտրել են ՔՊ-ին, իրենց թվում է, թե գալու են ադրբեջանցիները ու հարեւանի տունն են գրավելու, իրենց տունը չեն գրավելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930