«Հրապարակ». Մեր տեղեկություններով՝ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ գործով մեղադրյալները ընդունել են իրենց առաջադրված մեղքերը և այդ պայմաններում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ներգործություն գործադրելու ռիսկը:
«Դատախազությունը միջնորդություն էր ստացել պաշտպանության կողմից՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որի քննարկման արդյունքում գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել բավարարելու այն, փոփոխելու գործով որպես մեղադրյալ ներգրավված երկու անձի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը՝ գրավով: Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում, մեղադրյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը և այդ պայմաններում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ներգործություն գործադրելու ռիսկը»,-նշեց Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք բաժանելու փորձի կասկածանքով։
Կարդացեք նաև
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: