Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին տարիներին հետեւողականորեն կազմաքանդվում էր բանակը, հիմա արդեն, երբ բանակցությունների փուլն է գալիս, կազմաքանդվում է ԱԳՆ-ն». Սուրեն Սարգսյան

Նոյեմբեր 15,2021 13:54

«Մենք չգիտենք՝ պետություն ունե՞նք, թե՞ չէ: Այսօր տեղեկություն ստացանք, որ երկու կմ ադրբեջանցիները մտել են դեպի Սիսիան, Սիսիանը ադրբեջանական հրետակոծության տակ է»,- այսօր «Պատերազմ եւ կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Թե ինչ ունենք պատերազմից մեկ տարի անց՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ գլոբալ մրցավազքը մեզ բավականին բարդ զիջումների առջեւ է կանգնեցրել՝ մանավանդ, որ չունենք արտաքին պրոֆեսիոնալ քաղաքականություն, դիվանագիտություն. «Մեր տարածաշրջանում բախվում են տասնյակ պետությունների շահեր: Արցախյան պատերազմի արդյունքներով որեւէ մեկը բավարարված չէ Բավարարված չենք մենք, որովհետեւ կորցրել ենք, բավարարված չէ Ադրբեջանը, որովհետեւ չի կարողացել ամբողջությամբ վերցնել Արցախը, ինչպես պլանավորում էր: Բավարարված չէ ՌԴ-ն, որովհետեւ պետք է շատ ավելի մեծ տարածքի վրա խաղաղապահների տեղակայեր, այդ թվում՝ խոսքը գնում է Հադրութի մասին: Բավարարված չէ նաեւ Իրանը, որովհետեւ շատ մեծ սահման, որը Արցախի ՊԲ անվտանգության ապահովման ներքո էր գտնվում, հիմա դարձել է Ադրբեջանի հետ սահման: Սա Իրանի համար սա լուրջ խնդիրներ է ձեւավորում: Խնդիրներ է ձեւավորում նաեւ Սյունիքի այսպես կոչված ճանապարհը, կամ միջանցքը, սա Իրանի համար նույնպես լուրջ գլխացավանք է: Այս ամենը հասկանալով՝ մենք տեսնում ենք, որ իհարկե, տաք պատերազմական գործողություններն ավարտվել են, բայց գլոբալ մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ: Հիմա ժամանակն է դիվանագիտությամբ ինչ-որ մի բան փորձել վերականգնել, հետ բերել, բայց, ցավոք, մենք այս պահին այդ ունակությունը չունենք»:

Սուրեն Սարգսյանն ասաց, որ վերջին տարիների ընթացքում հետեւողականորեն կազմաքանդվում էր բանակը, հիմա արդեն, երբ բանակցությունների փուլն է գալիս, կազմաքանդվում է ԱԳՆ-ն, այն մարմինը, որը պետության դիվանագիտական ճակատի համար է պատասխանատու. «Հետեւողական կերպով ամեն ինչ քանդուքարափ է արվում: Լուրջ մարտահրավերներ կան ու չունենք արտաքին, ներքին ռեսուրսներ՝ դրանց դիմակայելու համար: Սա մեր պետության ամենածանր ժամանակահատվածն է: Այն ամենը, ինչ տեղի է ունենում, կործանարար հետեւանք է ունենալու կամ արդեն ունեցել մեր պետության ապագայի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930