Լրահոս
Օրվա լրահոսը

350-ամյա փայտի կտորներին հայ ուսուցիչը նոր կերպարանք է տվել

Նոյեմբեր 15,2021 12:38

Շվեդիայում հայոց լեզվի ուսուցիչ Աշոտ Շիրոյանի փայտե աշխատանքները հիացնում են թե հայերին, թե օտարազգիներին։

Նրանցից յուրաքանչյուրն իր հետաքրքիր պատմությունն ունի։

Օրերս Ստոկհոլմի Գամլա Ստան (Հին քաղաք) թաղամասի Յամանաշի ցուցասրահում բացվեց Աշոտ Շիրոյանի «Պատմություններ Սկուկլոստերից» ցուցադրությունը։ Արվեստագետի ներշնչանքի աղբյուրը Սկուկլոստեր թերակղզու հրաշք բնությունն է, որտեղ նաև հին միջնադարյան շվեդական ամրոց կա։

Աշոտը պատմում է, որ մի անգամ նկատել է, թե ինչպես են Սկուկլոստերի անտառում սանիտարական նպատակով կտրում ծառերի որոշ հատվածներ, որոնք կոտրվել էին փոթորիկների հետևանքով կամ միջատներն էին վնասել: «Դրանք հետո վառելափայտ, թեփ, պարարտանյութ կամ մի այլ կերպ էին օգտագործվելու, դրա համար խնդրեցի, որ ինձ տան փայտի կտորները։ Ներկայացրի, թե ինչ նպատակով եմ օգտագործելու, սիրով տվեցին»,-պատմում է մեր զրուցակիցը։

Հաճախ 350 տարեկան լորենու, ակացիայի և այլ ծառատեսակների փայտն է օգտագործում՝ դրանց տալով մարդկային դիմագծեր, հրեշտակի կամ ծաղկի տեսք։ Կան նաև աբստրակտ գործեր՝ հետաքրքիր փիլիսոփայությամբ։ Աշոտը փորձում է հնարավորիս պահպանել փայտի օրիգինալ ձևը և էլ ավելի նկատելի դարձնել նրա բնական գեղեցկությունը։

Հավելենք, որ Աշոտ Շիրոյանը աշխատել է կինոյի և երաժշտության ոլորտում։ Ցուցասրահում հնչում էր նրա գրած երաժշտությունը։

 Լուսինե ՕՀԱՆՅԱՆ

 Շվեդիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930