ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն նոյեմբերի 11-ին հրապարակել է մարդու իրավունքների հարցում իր եզրակացությունները մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի վերաբերյալ:
Մասնավորապես, Կոմիտեի անդամները մտահոգություն են հայտնել «երկրում խաղաղ ցույցերի չհիմնավորված սահմանափակումների», խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտության, ինչպես նաև ցույցերի մասնակիցների կամայական ձերբակալությունների կապակցությամբ:
Փորձագետները Հայաստանին խորհուրդ են տվել նվազեցնել ցույցերում ոստիկանների թիվը և քննել ուժի անհամաչափ կիրառման, կամայական ձերբակալությունների և բերման ենթարկելու դեպքերի վերաբերյալ բոլոր հաղորդագրությունները:
Խոսելով դատարանների անկախության մասին՝ Կոմիտեն մտահոգություն է հայտնել՝ կապված իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի՝ դրանց վրա ազդեցության հետ: Փորձագետների մոտ հարցեր են առաջացել՝ կապված դատավորների և դատախազների ընտրության, նշանակման և հեռացման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Կոմիտեի անդամները Հայաստանին խորհուրդ են տվել ապահովել դատավորների և դատախազների պաշտպանությունը ճնշումների և միջամտությունների ցանկացած ձևերից և երաշխավորել նրանց անվտանգությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ