Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 39 մլն դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին. տեսչական մարմինը 75 խախտում է արձանագրել

Նոյեմբեր 15,2021 12:34

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 18-ից 29-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ 

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 75 դեպք, որից 66-ով հաշվարկվել է 38․841․980 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 290․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 208․750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1․410․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ      

 Արձանագրված 63 դեպքով հաշվարկվել է 38․818․250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 168․750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 800․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է  150000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 23․730 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 40․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 180․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է 1 դեպք:

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել 

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ 

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 845․000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 956․900 ՀՀ դրամ:

 Ստուգումներ և դիտարկումներ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին թվով 5 հանձնարարագիր, որից՝

 2-ը՝  ընդերքօգտագործում,

1-ը՝ ձկնաբուծություն,

1-ը՝ ջրամատակարարում,

1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում։

Նախկինում իրականացված 9 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 13 որոշում՝ 2780000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 2144387 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 8 հանձնարարական։

Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է նախկինում իրականացված 1 դիտարկում, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930