Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ այս աստիճան անատամ հետքայլերի ու զիջումների պայմաններում պետք է գործել ու գործիքակազմեր կան, միայն թե ցանկություն լինի դրանք կիրառելու. Գայանե Աբրահամյան

Նոյեմբեր 15,2021 11:51

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչ պետք է անեն այսօր մեր դիվանագիտական բոլոր օղակները, բոլոր հարթություններով եւ ուղղություններով, եթե իհարկե դեռեւս ունենք ինքնիշխան դիվանագիտություն վարելու նվազագույն ներուժ.

Փոխարենը հնարավոր բոլոր մեդիաներով արդարացնեք ոխերիմ հակառակորդի քայլերը` ամեն անգամ պնդելով, թե դա իրենց տարածքն է եւ հակաիրավական անցակետեր տեղադրելուն հակադրել ընդամենը անցակետերի հայելային տեղադրմամբ (ռազմավարական առումով բացարձակ անիմաստ եւ ոչինչ չտվող քայլ), փոխանակ արդարացնեք առանց դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնելու ՀՀ սուվերեն տարածքների գրավումը, քանի որ, երբ պնդում եք, թե տվյալ հատվածը ադրբեջանական տարածք է որեւէ իրավական հիմք, անգամ նոյեմբերի 9-ի կամ հունվարի 11-ի հայտարարությունները, որոնք եւս իրականում իրավական հիմք չեն, անգամ դրանցում դա չի սահմանվել, այլ պետք է ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ ՈՒՂԵՐՁ տրվի բոլոր միջազգային գործընկերներին առ այն.

** Հերթական անգամ ադրբեջանական կողմի հակաիրավական քայլերի հետեւանքով ԽԱԽՏՎԵԼ են առնվազն 9 (Բարձրավան, Շուռնուխ և Որոտան, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ) համայնքների բնակիչների ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` կյանքի իրավունքից, հումանիտար աջակցության իրավունքից մինչեւ կրթության իրավունքի իրացման սպառնալիքներ։

Չփորձե’ք, անգամ հերքել ու պնդել, թե այս գյուղերն ունեն այլընտրանքային ճանապարհ, միջհամայնքային գրունտային ճանապարհը ձմռան շեմին բացարձակ երթեւեկելի չէ (ռեպորտաժներ ապացույցներով կից մեկնաբանության մեջ)։

Այս համայնքներում ապրող մարդկանց իրավունքների մասին այսօր պետք է ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ հարթակներից բղավել, կազմակերպել ՀՀ-ում գործող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այց, այս առումով մեր ձայնը հիմա շատ բարձր պետք է հնչի, այո նաեւ հասարակական կառույցների կողմից պետք է դա արվի։

Ցանկացած ամենաբարդ իրավիճակում, անգամ այս աստիճան անատամ հետքայլերի ու զիջումների պայմաններում պետք է գործել ու գործիքակազմեր կան, միայն թե ցանկություն լինի դրանք կիրառելու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930