«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Խորհրդարանական ընտրություններից առաջ բոլոր օբյեկտիվ հարցումներն ու հետազոտությունները փաստում էին, որ իշխանությունն ունի առավելագույնը 30 տոկոս վստահություն (20-25% + 5-10% վարչական ռեսուրս), սակայն քվեարկության արդյունքն արձանագրեց 54%:
Այսպիսի շեղում նախկինում չէր գրանցվել:
ՏԻՄ ընտրություններում խոշոր քաղաքների քվեարկության արդյունքներն արձանագրում են, որ նշված հետազոտություններն ու հարցումները ճիշտ էին:
Կարդացեք նաև
Անհրաժեշտ է խորը վերլուծել և արձանագրել այն սխալներն ու պատճառները, որոնց հետևանքներն այս իշխանությանը բերեցին 54% ձայն:
Անհրաժեշտ է, որ ընդդիմությունն իր մեջ ուժ գտնի և խոստովանի այդ սխալները:
Շնորհավորում եմ Կապանի նորընտիր քաղաքապետ պարոն Փարսյանին: Շնորհավորում եմ, որ Դուք կարողացաք վերլուծել, ընդունել և հաղթել: